|
ФОНД НАСЛЕДИЯ РУДОЛЬФА ХАЧАТРЯНА
RUDOLF KHACHATRYAN HERITAGE FOUNDATION
ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
· rudolfart.com
|
rudolfart.com |
Портрет Лусине, 1980Сохранённый текст, снято 2026-10-06. Оригинал: https://www.facebook.com/vahram.mekhitarian/posts/3468592953390420/ Լուսինեի դիմանկարը, 1980 Ռուդոլֆ... - Վահրամ Մխիթարյան | Facebook Вход Забыли аккаунт? Публикация Վահրամ Մխիթարյան Վահրամ Մխիթարյան с Արմեն Առուստամյան. 20 ноябрь 2023 г. · Լուսինեի դիմանկարը, 1980 Ռուդոլֆ Խաչատրյան - Rudolf Khachatryan (1937-2007) Այս խնձորը դեռ չկծած (իմաստությունը, աշխարհը չճանաչած) աղջնակին հաճախ եմ օգտագործում որպես հետաքրքրասերի, գիտելիքի ձգտողի խորհրդանիշ՝ ինչպես Լուիս Քերոլի (Lewis Carroll) Ալիսի կերպարը։ Ինչպես նաև հայերեն համակարգիչներն ու համակարգերն ստեղծող ու տարածող «ՀայՀամակարգիչ կենտրոնի - Armenian computer center» խորհրդանիշն է եղել 1991 թ․-ից։ Ժամանակին մեծ ցանկություն ունեի Լուսինեի դիմանկարը գնել և մշտապես ցուցադրել ՀայՀամակարգիչ կենտրոնում, սակայն իմ դիմելու պահին, երկու ամիս առաջ Ռուդոլֆ Խաչատրյանն արդեն վաճառել էր այն։ Հիմա նկարը գտնվում է Ամերիկայում, մասնավոր հավաքածոյում։ Armenian computer center, 1997 Տաղանդաշատ նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի՝ Լուսինեի դիմանկարը Հայաստանում դարձել է համակարգչային աշխարհի խորհրդանիշ։ Ինչպես Ալիսն է ուղեկցում ընթերցողին Լուիս Քերոլի երեւակայության հրաշքների աշխարհը‚ այնպես էլ Լուսինեն հրավիրում եւ ուղեկցում է համակարգչային հրաշքների աշխարհում այն մարդկանց‚ ովքեր դեռ պիտի համտեսեն այդ աշխարհի հաճույքը (դեռ չկծած խնձորը)։ Հայաստանի համակարգչային ասպարեզի մասնագետները իրապես սիրեցին Լուսինեին՝ նրա պատվին եւ անունով Միջազգային ցանցում ստեղծվեց Համաշխարհային Համակարգչային Հանգույց (Moon — անգլերեն լուսին‚ Լուսինե)‚ նրա նկարը (Lusine․tif) համակարգչային մշակման լավագույն օրինակ եւ ցուցադրանք է, նրա տարբեր չափերի իրականացումները զարդարում են Հայաստանի գրեթե բոլոր համակարգչային կենտրոնները։ Իրականացված են Լուսինեի եռաչափ մոդելները։ Все реакции: 46 5 комментариев Поделились: 11 Поставить "Нравится" Комментировать Самые актуальные Վահրամ Մխիթարյան 1997 http://users.freenet.am/~vm/Lousine.html USERS.FREENET.AM About Lousine About Lousine 2 г. 1 Վահրամ Մխիթարյան Armenian computer center 2 г. 1 |