ФОНД НАСЛЕДИЯ РУДОЛЬФА ХАЧАТРЯНА RUDOLF KHACHATRYAN HERITAGE FOUNDATION ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ  · rudolfart.com
rudolfart.com

Композиция с женской фигурой

Сохранённый текст, снято 2026-10-06. Оригинал: https://www.facebook.com/expertisecentre/posts/719386733319578/

🖼 Ռուդոլֆ Խաչատրյան... - Փորձագիտական կենտրոն / Expert Center | Facebook

Вход

Забыли аккаунт?

Публикация Փորձագիտական կենտրոն / Expert Center

Փորձագիտական կենտրոն / Expert Center

4 май 2023 г.

·

Ռուդոլֆ Խաչատրյան (1937-2007թթ.) / <<Կանացի ֆիգուրով կոմպոզիցիա>> (պայմանական)

Ստեղծման ժամանակը – 1959-1961 թթ.

Ստեղծման վայրը – Հայաստան

Նյութը, տեխնիկան – Թուղթ, մատիտ, կավճամատիտ; գրաֆիկական

.....................................................................................................................................

Խորհրդահայ կերպարվեստում իր ինքնատիպ ստեղծագործական ձեռագրով է առանձնանում ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1984 թ.) Ռուդոլֆ Խաչատրյանը, ում գեղանկարչական ձեռագրի ակունքներում են գտնվում Վերածննդի շրջանի դասական նկարչությունն ու միջնադարյան հայ արվեստի գեղագիտությունը՝ ամփոփված նկարչի տեխնիկական վարպետությամբ:

Փորձաքննության է ներկայացվել արվեստագետի վաղ ստեղծագործական շրջանի փորձարարական աշխատանքներից՝ կատարված սինթետիկ կուբիզմին հատուկ ձևաոճական սկզբունքների հիմնական առանձնահատկությունների պահպանմամբ (նմանօրինակ ստեղծագործությունների վերատպություններ տեղ են գտել նաև <<Rudolf Khacatrian. multidimensinal object, Moscow Museum of Modern Art, Moscow, 2004>> պատկերագրքում 16-19 էջեր): Հորիզոնադիր կազմությամբ աշխատանք է, որում խիստ երկրաչափականացված միջավայրում տեղադրված է կորավուն ֆորմաների շեշտադրմամբ կատարված, կիսաթեք, դինամիկ դիրքով գլուխը ձեռքին հենած նրբագեղ կանացի ֆիգուր: Չնայած խիստ գրաֆիկական նկարչաեղանակին՝ արվեստագետը նուրբ գունային ներդաշնակումների շնորհիվ մեղմում է պարզ կորագծերով և ուղղագծերով կազմված ձևերը:

Այսպես՝ ետնախորքը կազմող մուգ կապտամանուշակագույն և սև գունահարթությունները միջին գծում լրացվում են դեղնավարդագույնի և առաջին պլանում կապտականաչավուն երանգաշարերով: Նման կերպ արվեստագետը ոչ միայն խիստ հարթային ֆորմաներին թեթև, եթերային տպավորություն է հաղորդում, այլև ետնախորքի խիտ, թանձր ընկալվող գունամակերեսների շնորհիվ ստեղծում կշիռ և նպաստում կուռ, ամբողջական հորինվածքի կառուցմանը: Հատուկ ուշադրության է արժանի արվեստագետի կիրառած երփնապնակը, որ հազիվ նշմարվող թույլ մատիտագծերով կազմված ուրվապատկերումների պարագայում ոչ միայն չի զրկվում ձևակազմական հատկորոշիչներից, այլև՝ մակերեսի դեկորատիվ հնչեղության ու գունային սխեմաների միջոցով բնորդի հոգեվիճակի արտահայտությունն է դառնում: Վերջինիս շեշտադրմանն է ուղղված նաև կանացի ֆիգուրի դիմային երկգույն մշակումը, որ զուգորդվելով մեկ կորագծով, արագ կատարված աչքերի և վառ կարմիր շուրթերի հետ, դառնում է կնոջ գրավչության, զգայականության և միջավայրի հետ ներդաշնակության արտահայտություն: Հորինվածքի կազմությունը, գունահարթությունների հստակ բաժանումներն ու մտածված զուգորդումները, ծավալների նրբագեղ գծայնացված մշակումը Ռ. Խաչատրյանի վաղ ստեղծագործական շրջանի առավել սակավ հանդիպող փորձարարական աշխատանքների տիպական և գլխավոր առանձնահատկություններն են, որ վկայում են վարպետի անցած ստեղծագործական ուղու և բազմաբովանդակ արվեստի մասին՝ մեծ կարևորություն ներկայացնելով վերջինիս վաղ շրջանի ստեղծագործական համատեքստում:

Все реакции:

10

Поделились: 3

Поставить "Нравится"

Комментировать