ФОНД НАСЛЕДИЯ РУДОЛЬФА ХАЧАТРЯНА RUDOLF KHACHATRYAN HERITAGE FOUNDATION ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ  · rudolfart.com
rudolfart.com

Википедия на армянском: статья «Ռուդոլֆ Խաչատրյան»

Сохранённый текст, снято 2026-10-06. Оригинал: https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%B8%D6%82%D5%A4%D5%B8%D5%AC%D6%86_%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6

Ռուդոլֆ Խաչատրյան - Վիքիպեդիա

Jump to content

Հիմնական ընտրացանկ

Որոնել

Նվիրաբերել

Ստեղծել հաշիվ

Մտնել

Բովանդակություն թաքցնել

Ներածություն

Կենսագրություն

Գործունեություն

Մրցանակներ, կոչումներ և պարգևներ

Անհատական ցուցահանդեսներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռուդոլֆ Խաչատրյանխմբագրելխմբագրել կոդը

2 լեզու

Հոդված

Քննարկում

Կարդալ

Խմբագրել

Խմբագրել կոդը

Դիտել պատմությունը

Գործիքներ

Արտաքին տեսք թաքցնել

Տեքստ

Փոքր

Սովորական

Մեծ

Լայնք

Սովորական

Լայն

Գույն (բետա)

Ավտոմատ

Բաց

Մուգ

Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուդոլֆ Խաչատրյան

ռուս.՝ Рудольф Хачатрян

Ծնվել է մարտի 4, 1937[1][2]

Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]

Վախճանվել է օգոստոսի 15, 2007 (70 տարեկան)

Մահվան վայր Բեռլին, Գերմանիա[3]

Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան

Մասնագիտություն նկարիչ, քանդակագործ և գծանկարիչ

Ժանր դիմապատկեր[4]

Ուշագրավ աշխատանքներ Self-Portrait?, Self-Portrait?, Self-Portrait?, Self-Portrait? և Self-Portrait?

Ուսուցիչ Երվանդ Քոչար[3]

Ներշնչվել է Երվանդ Քոչար[5]

Պարգևներ

և

Անդամակցություն ԽՍՀՄ նկարիչների միություն և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա

Զավակներ Մոկո Խաչատրյան և Vsevolod Khachatryan?

Կայք rudolfart.com/?lang=en

Ռուդոլֆ Խաչատրյան Վիքիդարանում

 Rudolf Khachatryan Վիքիպահեստում

Ռուդոլֆ Լորիսի Խաչատրյան (մարտի 4, 1937[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - օգոստոսի 15, 2007, Բեռլին, Գերմանիա[3][6]), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1984), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (2002)։

Օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Խաչատրյանի եղբայրը։

Կենսագրությունխմբագրելխմբագրել կոդը

Ռուդոլֆ Խաչատրյանը ծնվել է 1937 թվականին, Երևանում։ 1951 թվականին մի քանի ամիս սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ 1955 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ 1960 թվականից եղել է ԽՍՀՄ, այնուհետև՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1999-2001 թթ. մասնակցել է Ռուսաստանի հայերի միության ստեղծմանը։ 2002 թվականին ընտրվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ։

Գործունեությունխմբագրելխմբագրել կոդը

Ռուդոլֆ Խաչատրյանն առաջինն է լևկասի վրա սեպիայի ու սանգինայի օգնությամբ ստեղծել գեղանկարչական գործեր՝

«Ինքնանկար», 1981, ԺԱԹ

«Վարդերով նատյուրմորտ», 1983

«Հրանտ Մաթևոսյանի դիմանկարը», 1986

«Գրիգոր Նարեկացի», 1988

Աշխատել է գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզում։ 1971 թվականից ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։ 1959 թվականին Երիտասարդության համաշխարհային VII փառատոնի (Վիեննա) ցուցահանդեսում «Ուսանողուհու դիմանկար»-ի համար արժանացել է բրոնզե մեդալի, 1970 թվականին՝ Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում «Կոմիտաս»-ի համար՝ ՀԽՍՀ մշակույթի նախարարության առաջին մրցանակի։ Ստեղծել է դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ[7]։ Ռուդոլֆ Խաչատրյանի վրձնին են պատկանում Ալավերդու երկաթուղային կայարանի շենքի բարձրարժեք որմնանկարները։ Աշխատանքներից են՝

«Երիտասարդություն» (1965)

«Մայրություն» (1965)

«Նատյուրմորտով Մարիամիկը» (1972)

«Կնոջ դիմանկար» (1973)

«Հենրիկ Իգիթյանի դիմանկարը» (1982)

Մրցանակներ, կոչումներ և պարգևներխմբագրելխմբագրել կոդը

Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VII փառատոնի (1959, Վիեննա) ցուցահանդեսի բրոնզե մեդալ

ՀԽՍՀ մշակույթի նախարարության 1-ին մրցանակ (1969)

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1984)

Անդրկովկասյան հանրապետությունների 1-ին բիենալեի ոսկե մեդալ (1986, Թբիլիսի)

ՌԴ Բարեկամության շքանշան (1997)

Մովսես Խորենացու մեդալ (2003)

«Ֆրանց Կաֆկա» եվրոպական ընկերության ոսկե (2003) մեդալ

Անհատական ցուցահանդեսներխմբագրելխմբագրել կոդը

Մոսկվա (1978, 1984, 1993, 1997, 2002, 2004)

Սանկտ Պետերբուրգ (1979)

Օդեսա (1979),

Լոս Անջելես (1985),

Լոնդոն (1990),

Երևան (1980, 1983, 1988, 1997)

Ռուդոլֆ Խաչատրյանի աշխատանքները գտնվում են Հայաստանում և արտասահմանում՝ ազգային պատկերասրահներում և պետական թանգարաններում։ Որոշ նկարներ գտնվում են Հայաստանի և աշխարհի շատ երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ 2008 թվականին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Խաչատրյանի հետմահու ցուցահանդեսը։

Ծանոթագրություններխմբագրելխմբագրել կոդը

Jump up to:

Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.

Jump up to:

Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.

Jump up to:

https://rudolfart.com/biography?lang=en

https://rudolfart.com/publications/Pub-0019?lang=en

https://rudolfart.com/publications/Pub-0059?lang=en

«Խաչատրյան Ռուդոլֆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 Մայիսի 26-ին.

Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներխմբագրելխմբագրել կոդը

Ռուդոլֆ Խաչատրյանի գծանկարն ու աբստրակտը

Ռուդոլֆ Խաչատրյան Արխիվացված 2013-05-22 Wayback Machine

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 20)։

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Խաչատրյան» հոդվածին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Խաչատրյան» հոդվածին։

  Բառարաններ և հանրագիտարաններ

Արմենիապեդիա · Հայազգ

Բացել

Չափորոշչային վերահսկողություն

Կատեգորիաներ: Մարտի 4 ծնունդներ1937 ծնունդներԵրևան քաղաքում ծնվածներՕգոստոսի 15 մահեր2007 մահերԲեռլին քաղաքում մահացածներԲարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներՄովսես Խորենացու մեդալակիրներԽՍՀՄ նկարիչների միության անդամներԱնձինք այբբենական կարգովՆկարիչներ այբբենական կարգովՀայ նկարիչներՀայաստանի նկարիչների միության անդամներ

Այս էջը վերջին անգամ փոփոխվել է 8 օգոստոսի 2026-ի ժամը 13:58-ին: Page was rendered with Parsoid.

Տեքստը հասանելի է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման թույլատրագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։ Մանրամասնությունների համար այցելեք՝ Օգտագործման պայմաններ։

Գաղտնիության քաղաքականություն

Վիքիպեդիայի մասին

Հրաժարագրեր

Legal & safety contacts

Վարքագծի կանոնագիրք

Ծրագրավորողներ

Վիճակագրություն

Cookie statement

Տեսքը բջջայինով